News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դամասակ քաղաքում մի քանի հարյուր խաղաղ բնակչի մարմին է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ նրանք «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հարձակման զոհ են դարձել:

«Մարմինները հայտնաբերվել են տներում, փողոցներում, ինչպես նաեւ ցամաքած Դամասակ գետի հատակին»,-AFP-ին պատմել է տեղի բնակիչ Կաումի Կուսուրը՝ հավելելով, որ բոլոր մարմինները ավելի ուշ թաղվել են 20 եղբայրական գերեզմաններում:

Բորնո նահանգի իշխանություններն իրենց հայտարարությունում զոհերի հստակ թիվ չեն նշել՝ սահմանափակվելու «հարյուրավոր» բառով: Հաղորդվում է, որ զոհերի թվում երեխաներ ու կանայք կան:

Նշենք, որ նախօրեին «Բոկո Հարամի» գրոհայինները երկրի Յոբե նահանգում 21 մարդու էին սպանել: Ավելի վաղ նշվել էր, որ իսլամիստական խմբավորումը փոխել է իր անունը եւ հիմա կոչվում է «Իսլամական պետության Արեւմտյան Աֆրիկայի նահանգ» (Islamic State"s West Africa Province — Iswap): «Բոկո Հարաբը» իր հավատարմությունն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ