News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  նաեւ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը,  ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու  Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  տարբեր միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սպանդանոցը հիմնվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Հունաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսավորմամբ: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող  «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում կառուցվել են եւս  4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի,  Օձուն եւ Մայակովսկի համայնքներում:

«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը  հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները,  սպառողների համար  առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել եւ աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:

Նախարարը  կարեւորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ  առկա համագործակցության արդյունավետ փորձը եւ աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, եւ նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նախարարը հայտնել է նաեւ, որ անասնապահության ոլորտում մեծածավալ ներդրումներ են իրականացվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի միջոցներով, որի շրջանակում էլ նախատեսվում է իրագործել անասնապահական մթերքների արտադրության արժեշղթաների հզորացումը,  այդ թվում՝  սպանդանոցների կառուցումը:

«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը,-  նշել է  Իոաննիս Տայիսը,- մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները  կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի եւ մսամթերքի արտադրությանը»:

Դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին եւ  մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ