ՌԴ Հանրային պալատը, Ռուսաստան հայերի միությունն ու ԱՊՀ երկրների ինստիտուտը ապրիլի 24-30-ն ընկած հատվածում կազմակերպել են «Մեն հիշում ենք» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Ցեղասպանության ականատեսների արած լուսանկարները։ Ցուցադրության պաշտոնական հատվածը կկայանա ապրիլի 29-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի հանրային պալատի նախասրահում։
Ցուցադրության նպատակն է հարգել Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ նպաստել այդ հանցագործության ճանաչման եւ դատապարտման գործընթացին։