News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ լիագումար նիստում, այսօր՝ ապրիլի 29-ին, քննարկման է ներկայացվել Հայկական ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին Ռուսաստանի հետ վարկային համաձայնագրի նախագիծը: Այն ներկայացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Այս տարվա փետրվարի 5-ին, Մոսկվայում ստորագրված Համաձայնագիրը նախատեսում է 270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար: Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացնեն մինչեւ 2026 թվականը, որից հետո այն պետք է փակվի եւ շահագործվի նորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ