News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլին հիմա էլ կատաղեցրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ցավակցական հեռագիրը հայաստանցի իր գործընկեր Հովիկ Աբրահամյանին, որում ցավակցում է հայ ժողովրդին եւ դատապարտում հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը։

Թուրքական Hurriyet-ը գրել է, որ ՌԴ նախագահ Պուտինից հետո վարչապետ Մեդվեդեւն էլ ասաց ցեղասպանություն։

Radikal պարբերականը եւս անդրադարձել ՝ նշելով, որ չնայած Պուտինի կողմից ցեղասպանություն բառն արտասանելուց հետո Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ էր արձագանքել, ՌԴ վարչապետը եւս ասաց ցեղասպանություն։

Թուրքական իշխանամետ Sabah-ն էլ գրել է Մեդվեդեւի հեռագրի մասին՝ մեջբերելով Մեդվեդեւի խոսքերը. «Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։

Թուրքական Hizli Haber կայքն էլ հիշյալ լուրը վերնագրել է. «Ռուսները սիրեցին ցեղասպանությունը. Մեդվեդեւն էլ ասաց ցեղասպանություն»։

Haberola կայքը հետաքրքիր մեկնաբանությամբ է հայտնել Մեդվեդեւի հեռագրի մասին լուրը՝ հեգնելով թուրքական իշխանություններին. «Արտաքին քաղաքականության մեջ հրաշքներ գործող մեր հաջողակ քաղաքականությունը շարունակվում է։ Պուտինը ցեղասպանություն ասաց, շատ բարկացանք։ Այնքան բարկացանք, որ ահա արդյունքը՝ Մեդվեդեւն էլ ասաց ցեղասպանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ