2026թ. Հայաստանի ԱԷԿ նոր էներգաբլոկը պատրաստ կլինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ապրիլի 29-ին կայացած խորհրդարանի նիստում ներկայացնելով Ռուսաստանի հետ հայկական ԱԷԿ-ի գործունեության ժամկետների երկարաձգման մասին համաձայնագրի ֆինանսավորման նախագիծը։
Նախարարը նշել է, որ 30 տարին լրանալուց հետո ԱԷԿ ռեակտորների գործունեությունը կարող է երկարաձգվել 10 տարով։
«Չեմ կարող բացառել, որ 2026թ. հետո 1-2 տարով երկարաձգելու անհրաժեշտություն կառաջանա։ Սակայն իմ անձնական կարծիքով 2026թ. մենք ավարտին կհասցնենք նոր էներգաբլոկի շինարարությունը»,- ընդգծեց Գալստյանը։