News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Անկարա-Բաքու հարաբերությունները՝ շատ քիչ հավանական է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին ապրիլի 29-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի՝ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրություններն այն պահին, երբ դրանք կվավերացնի Թուրքիան։ «Մենք՝ ՀՅԴ-ն դեմ ենք այդ մոտեցմանը, այսինքն՝ արձանագրություններին, հետեւաբար ասում ենք, որ պետք է հնարավորինս շուտ հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ արձանագրություններից»,- ասաց Մանոյանը։  Նա անհանգստություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանը կարող է հայտնվել անելանելի դրության մեջ։  «Եթե հանկարծ Թուրքիան, Հայաստանին նեղ դրության մեջ գցելու նպատակ ունենալով, վավերացնի արձանագրություններից մեկը, որը ինչ-որ քայլեր կատարելու ժամկետներ չի պարտադրում, այդ դեպքում դժվար կլինի աշխարհին բացատրել, թե ինչու մենք չենք վավերացնում այդ փաստաթուղթը։ Երկու արձանագրությունները մեկ ամբողջություն են կազմում, եւ մեկն առանց մյուսի իմաստ եւ արժեք չունի»,- ընդգծեց Մանոյանը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ