News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեծ եղեռնի տարիներին հայ ժողովրդին օգնած, ողբերգությունը դատապարտած օտարազգի հայտնի գործիչների պատվին Երեւանի պետական համալսարանի տարածքում Երախտիքի ծառուղի է բացվել: Ծառուղում, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 29-ին, տեղադրված են օտարազգի 12 գործիչների կիսանդրիներ:

«Սա խորհրդանշական է մեզ համար: Այս կիսանդրիների կողքին մենք հիշում ենք նաեւ այն մարդկանց, որոնք նրանց շարքերում են եղել, բայց այսօր ներկայացված չեն կիսանդրու տեսքով։ Այս կիսանդրիների տեղադրումը ոչ միայն հարգանքի տուրք է այս մարդկանց հիշատակին, այլեւ կոչ է մեր ներկա ու ապագա սերունդներին, որ եղել են այսպիսի մարդիկ, որ ունեցել են հայանպաստ դիրքորոշում, չնայած դժվարություններին, կարողացել են իրենց սերը, մարդկային խիղճը արտահայտել իրենց գործունեությամբ: Բացի զոհերին հիշելուց երախտագիտության արտահայտություն պետք է ունենանք այս մարդկանց հանդեպ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 Ծառուղին ձգվում է մինչեւ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից: Ծառուղում տեղադրված են Յոհաննես Լեփսիուսի, Կարեն Յեպպեի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հենրի Մորգենթաուի, Ֆրանց Վերֆելի, Ջեյմս Բրայսի, Արմին Վեգների, Անատոլ Ֆրանսի, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկինի, Պիեռ Քիյարի, Ալմա Յոհանսոնի կիսանդրիները:

Ծառուղին հիմնվել է ԵՊՀ դասախոսների, աշխատակիցների, ուսանողների, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի եւ այլ բարերաների նվիրատվությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ