News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսրայելում հայ համայնքի ղեկավարները հիասթափված են մնացել, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինը համառորեն խուսափել է ցեղասպանություն եզրն օգտագործել 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ, սակայն իրականում ավելի վաղ՝ այս ամիս, նա կատարվածը ցեղասպանություն եզրով էր որակել, գրում է The Times of Israel-ը։

Ապրիլի 13-ին օտարերկրյա լրագրողների հետ իր նստավայրում ունեցած հանդիպման ժամանակ Ռիվլինը հիշեցրել էր, որ նա եղել է առաջին իսրայելցի նախագահը, որը այդ մասին հունվարին խոսել էր ՄԱԿ-ում։

«Ասում են, որ նացիստները օգտագործել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես երեւույթ, որը նրանց թույլ է տվել կյանքի կոչել Հոլոքոստը։ «Այլեւս երբեք» բառերը պատկանում են մեզ բոլորիս, բոլոր ազգերին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նման մի բան կատարվի»,- ասել էր նա։

Ռիվլինը Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից էր, սակայն անցյալ տարի նախագահ դառնալուց հետո նա այդ մասին զգույշ է արտահայտվում ու պաշտոնական ելույթներում չի օգտագործում ցեղասպանություն եզրը՝ ելնելով Իսրայելի վարած քաղաքականությունից։

Սակայն ապրիլի 13-ի ճեպազրույցում նա ողջունել էր Հռոմի Պապի ելույթը։ «Մենք չենք կարող թույլ տալ ռասիզմի, հակասեմականության եւ պատերազմի ժամանակ ցեղասպանություն որակվող գործողությունների դրսեւորում»,- ասել էր Ռիվլինը։

Նախագահի աշխատակազմից դեռեւս չեն արձագանքել The Times of Israel-ի խնդրանքին՝ մեկնաբանել փաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ