News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Գրանդ Տոբակո»-ի եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի նկատմամբ՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ: Այս մասին Հանձնաժողովը որոշում է կայացրել այսօր՝ ապրիլի 30-ին կայացած իր նիստի ժամանակ:

Առկա տեղեկատվության համաձայն, տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Վերոնշյալ ընկերությունները մանրածախ առեւտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած եւ արտադրված ծխախոտի իրացումից: Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ, պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող եւ ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ