News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին վիրահատել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ նախարարը առողջական խնդիրներ ունի, վիրահատություն է անցել եւ առողջանալուց հետո կգա կառավարության նիստերին։ «Մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ նախարարն առողջական խնդիրներ ուներ այս տարվա սկզբին եւ հունվար-փետրվարին չէր հաճախում կառավարության նիստերին: Ֆինանսների նախարարությունը կառավարությունում ներկայացնում էին փոխնախարարներ Պավել Սաֆարյանը, Արմեն Ալավերդյանը կամ Վախթանգ Միրումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ