News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կաշառակերության դեմ պայքարում կարող են դժվարություններ եւ հիասթափություններ լինել, սակայն Հայաստանը պետք է վստահ լինի, որ Եվրամիությունը կաջակցի համապատասխան կառույցներին, երկրի քաղաքացիական հասարակության վերահսկողության համակարգում առաջընթաց գրանցելու նպատակով։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի օրինական ազգային համակարգի գնահատման մասին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2014թ. զեկույցը  ներկայացնելիս ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

Նրա խոսքով՝ չկա մի երկիր կամ տարածաշրջան, որտեղ կաշառակերություն չլինի։ «Եվ Հայաստանը բացառություն չէ։ Կաշառակերությունը սերտորեն կապված է  երկրի թերզարգացման հետ եւ հանգեցնում է ամենատարբեր բացասական հետեւանքների։  Վատ ինստիտուտների դեպքում հասարակությունը լիարժեք չի զարգանում։ Կաշառակերությունը առաջ է բերում նաեւ քաղաքական հետեւանքներ»,- նշել է Հրիսթեան։  Այդ պատճառով ԵՄ-ն պարտավորություն է ստանձնում համագործակցել կառավարության հետ կաշառակերության դեմ պայքարում։

«Սակայն հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է միաժամանակ առաջ շարժվի մի քանի ոլորտներում։  Առանց  երկրի քաղաքական հաստատակամության միջազգային կառույցների եւ դոնորների ջանքերը ոչ մի արդյունք չեն տա։ Այդ պատճառով ԵՄ-ն խրախուսում է Հայաստանի ղեկավարության ձեռնարկած ջանքերը»,- նշեց Հրիսթեան։

Նա հավելեց, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը եւ իհարկե հետեւելու է նրա ապագա գործունեությանը։

«Եվրամիությունն այստեղ նրա համար չէ, որ քարոզներ կարդա, այլ որպեսզի  ներկայացնի իր փորձը՝ միաժամանակ հարգելով հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն ու ինքնիշխան քաղաքական ընտրությունը»,- եզրափակեց Հրիսթեան։

Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը եւ «Հայաստան. Բաց հասարակություններ» հիմնադրամը։ Ներկայացված զեկույցում նշված է, որ դատական համակարգը բավականաչափ անկախ չէ եւ խոցելի է կաշառակերության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ