Թեեւ Ղարաբաղյան պատերազմից անցել է ավելի քան 20 տարի, զգացվում է՝ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հարցում մեծ մասամբ աջակցում է Ադրբեջանին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կիպրոսի քաղաքական գործիչ, ազգությամբ հայ Մարիոս Կարոյեանը՝ պատասխանելով հարցին, թե աշխարհը երբ է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Մինսկի խումբը զբաղվում է այս խնդրով, բանակցություններ են ընթանում, սակայն ես պետք է ասեմ, որ թեեւ նույնիսկ 20 տարի է անցել, միջազգային հանրությունը դեռ շարունակում է շատ հարցերում աջակցել հենց Ադրբեջանին: Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի, դա միանշանակ է: Մյուս կողմից մենք պետք է հետեւենք, թե միջազգային հանրությունն ինչպես է զբաղվում այս կարեւոր խնդրով»,- ասաց քաղաքական գործիչը՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի ճիշտ ճանապարհով: