News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով՝  Շենգավիթի տարածքային խորհրդում անց է կացվել կուսակցության նիստ եւ րոպեներ առաջ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած Սամվել Շառոյանին հեռացրել են կուսակցությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ ինչպես բոլորի դեպքում, այս դեպքում եւս Սամվել Շառոյանին մաղթում են հաջողություն իր նոր ծրագրերում ու գործերում: Իսկ թե ինչու է որոշում կայացվել նրան հեռացնել կուսակցությունից, մամուլի խոսնակը նշեց հետեւյալը. «Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ մարդը, եթե չի կիսում մեր քաղաքականությունը եւ դուրս է գալիս ֆռակցիայից, շարունակի մնալ կուսակցությունում: Մենք հույս ունենք, որ ինքը իր արժանավոր տեղը կգտնի այն կուսակցությունում, որի գաղափարներն ու տեսակետները  կիսում է եւ որտեղից ինչ-որ խոստումներ է ստացել»,-ասաց Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաեւ նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երեւանի ավագանու անդամ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ներքին Չարբախի նախկին գյուղապետ, այժմ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Շառոյանի նկատմամբ  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2013թ. հետախուզում է հայտարարել: Այս պատմությանը հանգամանալից անդրադարձել ենք, մանրամասներն այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ