News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչումը բացարձակ կապ չունի այդ հարցով ներկայացվող պահանջների հետ։ Այս մասին մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նա հիշեցրել է, որ Ցեղասպանության 100-ամյակի կարգախոսն էր «Հիշում եմ եւ պահանջում»։  «Առաջին մասը՝ հիշելը, բավական հաջող անցավ. համաշխարհային լրատվական դաշտը լի էր այդ միջոցառումների մասին պատմող տեղեկություններով եւ հիմնականում տեղեկատվությունն անկողմնակալ էր»,- նշեց Պապյանը։ Նրա խոսքով՝ այստեղ մեծ դեր են խաղացել հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ Քիմ Քարդաշյանը, Շառլ Ազնավուրը։

Ինչ վերաբերում է պահանջներին, Արա Պապյանը նշեց. «Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է, թե մենք ինչ ենք ուզում։ Շատերն ասում են, որ սկզբում պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո պահանջներ ներկայացնել. Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթակում է։ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի փոխի։ Ճանաչման քաղաքականությունը, եթե այն տարվում է առանց մեր իրավունքների սահմանման, ոչ միայն անիմաստ է, այլ նաեւ վտանգավոր։ Մենք Թուրքիային մեր դեմ ենք լարում եւ դրա դիմաց ոչինչ չենք շահում։ Եթե մենք իրավական պահանջներ ենք դնում, ապա կան երկրներ, որոնք նույնպես շահագրգռված են դրանում, եւ այդպիսով մենք դաշնակիցներ ենք ձեռք բերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ