News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մայիսի 1-ին Երեւանի կենտրոնում մեկնարկել է ավանդական մայիսմեկյան շքերթը, որը կազմակերպել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կոմունիստների շարասյունը շարժվել է Մաշտոցի պողոտայից (ֆոտոռեպորտաժ

Շարասյան առջեւից գնում են մի խումբ մարդիկ՝ ձեռքերին կարմիր դրոշներ, եւ պարբերաբար կարգախոսներ են վանկարում։ Փողային նվագախումբը խորհրդային քայլերգեր է նվագում։ Այս պահին շքերթը շարժվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի ուղղությամբ՝ իր համերաշխությունը հայտնելու Ռուսաստանի բազմազգ ժողովրդին։

Երթի մասնակիցները պահանջում են Հայաստանը հետ վերադարձնել սոցիալիստական զարգացման ուղու վրա եւ վերականգնել աշխատավորների իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ