News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանն առաջարկում է հայկական համայնքներում մտցնել հավատացյալների անդամագրության վճար, որով հնարավոր կլինի հոգալ եկեղեցու ծախսերը: Վարդապետի պնդմամբ՝ ԱՄՆ-ում հայկական համայնքը կայացած է նաեւ այդ անդամավճարի շնորհիվ:

«ԱՄՆ-ում ի սկզբանե դրված է այս համակարգը՝ դառնալ եկեղեցու անդամ եւ ազգային տուրքը տալ եկեղեցուն: Այդ կարգը գործում է նաեւ Լիբանանում, Հորդանանում, Սիրիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հավաքված գումարով հնարավոր է լուծել աշխատողների աշխատավարձերի, հոգեւորականի բնակարանի, շենքի պահպանման հարցերը: Հատկապես հայկական համայնքներում դա շատ կարեւոր է: Ովքեր հետաքրքրված են հայ եկեղեցով, շատ լավ գիտեն, թե հայ հոգեւորականն ինչպես է ապրում: Ես իմ օրինակը բերեմ. 5 տարի  այստեղ եմ, ոչ ոք ինձ աշխատավարձ չի տալիս, այստեղի հավատացյալների միջոցներով եմ մի կերպ գոյատեւում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայր Սուրբը:

Նրա խոսքով՝ անդամավճարը նաեւ կօգնի հասկանալ, թե առաքելական եկեղեցու հետեւորդների թիվն իրականում ինչքան է, թեեւ Հայաստանում դժվար կլինի այդ համակարգը մտցնելը:

«5 տարի Տավուշի մարզի պատասխանատուն էի, հայաստանցին չի հասկանում՝ ինչու եկեղեցուն պետք է անդամության համար վճար տա: Իրականում դուք եկեղեցուն գումար չեք վճարում: Օրինակ, Հայաստանում նույն ավետարանական եկեղեցին կարող է հստակ ասել, թե քանի անդամ ունի: Իրենք բոլոր հայերին ավետարանական եկեղեցու անդամ չեն համարում, իսկ մենք բոլոր հայերին համարում ենք հայ առաքելական եկեղեցու անդամ: Հիմա ինչպե՞ս հաշվել առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը: Տարբերակներից մեկը հենց անդամավճարն է»,- նշեց նա:

Հոգեւորականը մեջբերեց նաեւ հատված Ավետարանից, որտեղ նշված է, որ «քո տասանորդը պետք է տաս Աստծուն»՝ հավելելով, որ այս մասին ասված է նաեւ մյուս կրոններում. «Բոլոր կրոններում էլ կա, որ քո աշխատածի մի մասը պետք է Աստծուն տաս»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ