News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է հյուրերին՝ երախտագիտություն հայտնելով Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Ա. Հարությունյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի ժողովրդավարության ձեռքբերումները միջազգային հարթակում ներկայացնելու համատեքստում:

Ֆրանսուա Ռոշբլուանն իր ուրախությունն է հայտնել ԼՂՀ ժողովրդավարության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին ձեռքբերված նկատելի հաջողությունների համար: Նա հետաքրքրվել է նախընտրական փուլի ընթացքից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից և հանրապետության կենսագործունեության համար կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումներից: Կողմերը քննարկել են նաև համագործակցության որոշ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ