News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններն ուղղակիորեն կապված չեն բանակցային գործընթացի հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 30-ին արված հայտարարությունը

«Մի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական հերթական ընտրությունները ավելի շատ կապված են ԼՂՀ-ի ներքին կյանքի ժողովրդավարական կազմակերպման հետ: Եվ Արցախի ժողովրդի այս իրավունքը ճանաչվում է միջազգային միջնորդների կողմից: Մյուս կողմից, Արցախում առհասարակ ընտրությունների արդյունքները, որոնց հիման վրա ստեղծվում է իշխանությունը, կարող են առնչվել բանակցային գործընթացին»,- ասաց Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ խաղաղ բանակցային գործընթացում ԼՂՀ ժողովրդի օրինական շահերը կարող է ներկայացնել միայն Արցախի լեգիտիմ իշխանությունը. «Պետք է ընդգծել, որ ԼՂՀ-ի կարգավիճակը՝ որպես անկախ պետության, որոշվել է ժողովրդավարական ճանապարհով եւ չի կարող լինել շահարկումների առարկա»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Այդուհանդերձ, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող եւ ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ