News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան, 20 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական ակտիվի հետ, աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված մայիսմեկյան երթ անցկացրեց Երևանում:

«Այսօր Հայաստանում գործազրկությունն ավելացել է և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան բարձրաձայնում է այդ մասին՝ պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները ուշադրություն դարձնեն այս խնդրին: Կարևոր է, որ բոլորն ապահովված լինեն արժանապատիվ աշխատանքով»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը՝ ընդգծելով, որ կարևոր է, որպեսզի Հայաստանում բոլորն ապահովված լինեն աշխատանքով, և աշխատավորների շահերը պետության կողմից պաշտպանված լինեն։

Երթի մասնակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ այսօրվա երթը ավելի շատ պահանջատիրական է, որով Հայաստանի իշխանություններին ևս մեկ անգամ հիշեցնում են, որ երկրում կա աղքատություն, գործազրկություն, ցածր աշխատավարձ և մարդուն ոչ վայել աշխատանքային պայմաններ:

Նշենք, որ երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին  «Նոր աշխատատեղերի ստեղծում», Արժանապատիվ մարդուն՝ արժանապատիվ աշխատանք և աշխատավարձ», «Ուժեղ արհմիություն՝ ուժեղ քաղաքացիական հասարակություն» գրություններով պաստառներ:

Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայի սկզբնամասից շարժվեցին Շահումյանի անվան հրապարակ և երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ