News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Daily Beast» առացանց-պարբերականի մոսկովյան թղթակից Աննա Նեմցովայի հոդվածը:

Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի պաշտոնական անդամակցությունից մի քանի ամիս անց այդ երկիրն անհանգստությամբ, եթե ոչ սարսափով, հետեւում էր, թե ինչպես է իր ամենազոր հարեւանն ամեն օր ավելի խորը միջազգային մեկուսացման մեջ մխրճվում:

3 մլն-ից պակաս բնակչությամբ Հայաստանը չափազանց փոքր է Ռուսաստանի համեմատությամբ, որի բնակչությունն ավելի քան 140 մլն է: Եվ հանկարծ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կարող է խորտակվող «Տիտանիկ» դառնալ՝ Հայաստանին իր հետեւից տանելով դեպի խորհրդային անցյալ: Այնպես որ՝ անցյալ շաբաթ հայերը ոչ այնքան մեծ հաճույքով էին լսում, թե Հայաստան կատարած այցի ընթացքում ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշատակում, որ Ռուսաստանում իրենց սփյուռքը նույնքան է, որքան Հայաստանի բնակչությունը, եթե ոչ ավելին:

Իսկապես, երկրի բնակչությունը կրճատվում է, բայց դրանից հայերն ավելի պակաս չեն հպարտանում իրենց հնագույն պատմությամբ եւ մշակույթով, անկախ լրատվամիջոցներով, զարգացող քաղաքացիական հասարակությամբ եւ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների հետ լավ հարաբերություններով, որոնք հայրենիք են բազմաթիվ սփյուռքահայերի համար:

Այո, Հայաստանի տնտեսությունը թույլ է, եւ հիշողություններն են տխուր, սակայն մարդկանց սրտերն ազատ են եւ կրքոտ: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Կրեմլն արտասահմանից ֆինանսավորվող խմբերին «օտարերկյա գործակալ» է կոչում, Հայաստանը ողջունում է Արեւմուտքի հետ նման կամուրջները: Հայաստանում Ամերիկյան Համալսարանն այդ երկրի առաջատար բուհերից է՝ ազատ խոսքի, քննադատական մտածողության եւ ինքնուրույն հետազոտության խրախուսման հետեւանքով:

Եթե ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Հայաստանում երիտասարդների լավատեսության մեծագույն խորհրդանիշ գոյություն ունի, ապա այն արտահայտվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին նախորդող գիշերը: Նման բան հետխորհրդային որեւէ երկրում չես տեսնի: Ամերիկյան «System of a Down» խումբը կամ «SOAD»-ը, որի անդամները ծագումով հայեր են, ցնցեցին Երեւանն իրենց «Արթնացրեք հոգիները» համերգային շրջագայության շրջանակում:

Հաջորդ օրը միջազգային պատվիրակներն ու քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին սգո արարողությանը: Ռուսաստանի նախագահը, որը, ինչպես հայերն են կարծում, ազդում է իրենց երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա, անկեղծ ցավակցություն հայտնեց «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգության» զոհերի հիշատակին: Իր ելույթում Պուտինը նշեց, որ Ռուսաստանը մեծ դեր է կատարել ժամանակակից Հայաստանի պատմության մեջ:

Սակայն բազմաթիվ երիտասարդ հայերի դուր չի գալիս, երբ ռուսները կամ որեւէ այլ մեկն իրենց ավելի թույլ եւ կախյալ ազգ են համարում: «Մենք՝ երիտասարդ սերունդը, ամենեւին էլ նման չենք քաղաքական առաջնորդներին: Մենք ցանկանում ենք լայն հայացքներ ունենալ, լավ կրթություն ստանալ եւ ազատ լինել: «SOAD»-ի այցը նման էր ավագ եղբոր աջակցության: Համերգի ավարտին «SOAD»-ի անդամները խոնարհվեցին՝ ի նշան Հայաստանի հանդեպ հարգանքի եւ սիրո»,- ասաց 26-ամյա Արթուր Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ