Պաշտոնական Վաշինգտոնը չի պատրաստվում ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Միաժամանակ, Պետքարտուղարությունը խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում:
«ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված՝ մենք չենք ճանաչելու մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Պետքարտուղարության ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ «հապճեպ դատողություններ անել Լեռնային Ղարաբաղի մասին՝ մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը»: