News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նեպալի կառավարությունը կորցրել է երկրաշարժից հետո փլատակներից տակից կենդանի մարդ գտնելու հույսը։ Այս մասին հայտնում է Agence France-Press-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Աղետից արդեն մեկ շաբաթ է անցել։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, սակայն ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող էր կենդանի մնալ փլատակների տակ»,- ասված է հայտարարության մեջ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են աշխարհի 20 երկրներից ժամանած թիմեր։ Որոնողական աշխատանքների համար նրանք օգտագործում են հատուկ շներ եւ ջերմացույցներ։ Սակայն ապրիլի 30-ից սկսած՝ չի հաջողվել գտնել ոչ մի կենդանի մարդու։

Համաձայն վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը կազմել է 6621, իսկ տուժածների քանակը հասել է 14023-ի։ Ավելի քան 100 մարդ զոհվել է հարեւան Հնդկաստանում եւ Չինաստանում։ ԱՆհետ կորածների թվում կա ԵՄ երկրների մոտ հազար քաղաքացի։

Նեպալի ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ