News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված հոդվածը՝ մասնակի կրճատումներում.

«Ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան, որը հետաքննում էր երկրի վերնախավի կոռուպցիոն հանցանքները, գիտեր, որ լողում է խորը ջրերում։ Դեկտեմբերին նա ձերբակալվեց լրագրող Թուրալ Մուստաֆաեւին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։  Փետրվարին նրա դեմ նոր մեղադրանքներ առաջադրվեցին, այդ թվում՝ հարկերից խուսափելու եւ լիազորությունների չարաշահման մեջ։

Իսմայիլովան միակը չէ։ Նյու Յորքի Human Rights Watch կազմակերպության տվյալներով, անցած տարվա ընթացքում Ադրբեջանում դատապարտել եւ կալանավորել են առնվազն 33 ակտիվիստների, լրագրողների եւ բլոգերների՝ քաղաքական դրդապատճառներով։ Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը տարածված երեւույթ է։ Աճում է մտահոգությունն ազդեցիկ իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ պատմաբան Արիֆ Յունուսի ճակատագրի համար։

Այդ բռնաճնշումների համար ժամանակը պատահական չէ ընտրված։ Նավթով հարուստ խորհրդային նախկին երկիրը հաջորդ ամիս ընդունելու է առաջին Եվրոպական խաղերը գալուս են 6 հազար մարզիկներ՝ 50 երկրներից։ Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են, որ համաշխարհային առաջնորդները բոյկոտեն այդ միջոցառումը։ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիեւը, թերեւս, վախենում է, որ իր քննադատները կօգտվեն հնարավորությունից՝ իրենց բողոքները հայտնելու համար։ «Նա ձերբակալում է, քանի որ անպատժելի է դարձել»,- ասում է ադրբեջանցի բլոգեր Արզու Գեյբուլաեւան։ Հավանաբար, նա ճիշտ է։ Ադրբեջանն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները, որ ներգրավի ազդեցիկ ընկերների Եվրոպայից եւ Ամերիկայից։ Սակայն այդ հարավկովկասյան երկիրն ավելինէ  առաջարկում, քան նավթը։

Գտնվեով ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Կասպից ծովի միջեւ՝ Ադրբեջանը ռազմավարական պարգեւ է։ Նա թույլատրեց ամերիկացիներին՝ օգտագործել իր ռազմակայանները Աֆղանստանում մահմեդական ծայրահեղականներին հարվածելու համար։ Դա կարող է բացատրել,թ ե ինչու Ադրբեջանին թույլատրվեց նախագահել Եվրոպայի Խորհրդում 2014թ. վեց ամիս, չնայած նրան, որ բանտարկել էր այլախոհներին։ Ձկնկիթն ու այլ բոնուսները, որ օգտագործվում են ադրբեջանական լոբբիստական մեքենայի յուղման համար, չեն խանգարում։

Ալիեւի համար մեկ այլ գլխացավ է տնտեսությունը։ Նավթի համաշխարհային գների անկումը հարվածեց Ադրբեջանի ֆինանսներին։ Էներգետիկան ակզմում է երկրի արտահանման 90, համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը։ Գնաճը մեծանում է, իսկ ազգային արժույթը՝ մանաթը պահելու կառավարության փորձերը զգալիորեն ձախողվել են։ Պետական ծառայողների աշխավժտավարձերը հետաձգվել են։ Կառավարությունն այդ ամենում մեղադրում է Եվրոպական խաղերօն։ «Դա բուռն զայրույթ է առաջացնում կառավարությունից, ինչը չէր առաջանա անգամ ակտիվիստների կալանավորումից»,- ասել է վաշինգտոնյան վերլուծաբանը, որը վարում է «North Caucasus Caucus» բլոգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ