Պրահա ժամանած մի խումբ երիտասարդներ սկանդալ են առաջացրել՝ Ադոլֆ Հիտլերի պատկերով դիմակներով շրջելով հրեական թաղամասով։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Irish Independent-ին, հարբած երիտասարդները, որոնք նշում էին ընկերոջ ապագա ամուսնությունը, իրենց արված դիտողություններին պատասխանել են, թե իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են։
Հարբած երիտասարդներին պաշտպանել է նրանցից մեկի ապագա աները՝ հայտարարելով, որ տղաները ընդամենը կատակել են, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին ոչինչ չգիտեն։