News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Քեյսի Միշելի հոդվածը, որը հրապարակվել է «The Diplomat» ամսագրում։

Հետխորհրդային տարածքում ԵՏՄ «դարաշրջանի» մեկնարկից 4 ամիս անց պարզ է, որ ԵՏՄ-ն հիմնականում հիասթափությունների ու արգահատանքի խառնուրդ է։ Հունվարին ԵՏՄ մեկնարկի ժամանակ առկա խնդիրները, այդ թվում Մոսկվայի կողմից ինքն իրեն պատժամիջոցների ենթարկելը, նեոկայսերական ամրապնդումը, ՌԴ տնտեսական հետընթացը, նույնքան ակնհայտ են, որքան դրանից առաջ էին։

Հայաստանը կրկին սկսել է կանխավճար տալ ԵՏՄ-ին։ Տաջիկստանը մոտ չէ անդամակցությանը՝ անկախ նրանից, թե ինչ են խոսում ռուսական քարոզչության լրատվամիջոցները։ Առնվազն մեկ ռուսական աղբյուր նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք ԵՏՄ երկու հիմնական սուբյեկտներն են, այսօր ներգրավված են «առեւտրային պատերազմի» մեջ։ Թեեւ այդ արտահայությունը գուցե մի փոքր չափազանցված է ու թեեւ պաշտոնյաների հերքում են, որ նման պատերազմ է ընթանում, պարզ է, որ երկու հարեւան երկրների տնտեսական ինտեգրումը ոչ միայն դադարել է, այլեւ հակառակ ուղղությամբ է գնում, իսկ տնտեսական դիպուկահար կրակոցները «ակն ընդ ական» սկզբունքով, փոխարինել են նախկինում եղած ինտեգրացիոն գործընթացին։ Հաշվի առնելով տնտեսական իրավիճակը ԵՏՄ ներսում, քիչ հավանական է, որ այդ միտումները կդադարեն մոտ ժամանակներս։

Այդ դանդաղ ավերումը կարող է լինել գործոններից մեկը, որ Ղրղզստանը հայտարարեց ԵՏՄ անդամակցությունը հետաձգելու մասին։ Բիշքեկը, թվում է, պատրաստ էր ԵՏՄ-ին անդամակցել մայիսի 9-ին, Մոսկվայում հանդիսավոր շքերթի օրը, անկախ մաքսային վերահսկողության, աշխատանքային միգրանտների տարանցման կամ Չինաստանից ղրղզական վերաարտահանմանը հասցված հարվածին վերաբերող հարցերից։ Սակայն վերջին պահին Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիեւը այս շաբաթ հայտարարեց, որ ԵՏՄ անդամակցությունը հնարավոր է հետաձգվի մինչեւ մայիսի վերջ, եթե ոչ ավելի ուշ։

Սարիեւի դիրքորոշումը շատ չի տարբերվում Ղրղզստանի նախկին վարչապետի դիրքորոշումից, որը վերջերս ասել է, որ Ղրղզստանը անդամակցում է ԵՏՄ-ին, քանի որ «այլընտրանք չկա»։
Չորս ամիս անց ԵՏՄ-ն դեռեւս գոյություն ունի, սակայն ոչ մի նոր դարաշրջան չի սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ