News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարեւորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքտում։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները եւս մեկ հնարավորություն են ստեղծում հաստատելու Արցախի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ