News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նեպալում փրկարարները երկրաշարժից հետո 105-ամյա նեպալցու են դուրս բերել փլատակների տակից, որտեղ նա անցկացրել է 8 օր: Այս մասին հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:

Կիմտանգ գյուղում բնակվող Ֆանչու Գեյլը միայն մի քանի վնասվածք է ստացել: Նրան ուղղաթիռով հիվանդանոց են փոխադրել:

Բացի այդ, մայիսի 3-ին Սիաուլի գյուղում փլատակների տակից եւս 3 մարդու են դուրս բերել:

Նեպալում երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Առաջին ստորգետնյա ցնցումներին ավելի քան 100 հետցնցում էր հետեւել:

Վերջին տեղեկություններով, աղետի զոհերի թիվն ավելի քան 7 հազար է, շուրջ 14 հազար մարդ էլ տուժել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ