Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում Ինդոնեզիայի դեսպանատուն սպիտակ փոշով ծրար են ուղարկել։ Ոստիկանները շղթայել են եւ արգելափակել դեպի այդ թաղամաս տանող մուտքը։
Կասկածելի ծրարը հայտնաբերել էին մայիսի 4-ին։ Թղթե ծրարը դեսպանատուն էին ուղարկել փոստով։
«Ըստ մեր տեղեկությունների՝ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները ձեռք չեն տվել ծրարին, քանի որ այն կասկածելի արտաքին տեսք է ունեցել»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ծրարի պարունակության մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Դեսպանատան աշխատակիցներին չեն տարհանել, իսկ ծանրոցն ուղարկել են փորձաքննության, գրում է Lenta-ն։
Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի հարաբերությունները վատթարացել էին այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով 2 ավստրալացու էին գնդակահարել։