News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում մայիսի 1-3-ին տեղի ունենացավ «Դիլիջանյան խաղեր 2015»  ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը: Փառատոնն Հայաստանում արդեն երրորդ անգամ է անցկացվում: 2014-ին Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար» մրցանակի: Այս տարի մրցաշարի աշխարհագրությունն ընդլայնվեց եւ մասնակից երկրներին ավելացավ նաեւ Ուկրաինան:

Դիլիջանի խաղերին մասնակցելու էին եկել հայտնի գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Պոտանինան եւ այլք: Եռօրյա ինտելեկտուալ խաղերի փառատոնի շրջանակում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում հաղթեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» գլխավորած թիմը` առաջ անցնելով Մաքսիմ Պոտաշյովի գլխավորած մոսկովյան «Գազմյասին» եւ մեկ այլ ռուսաստանյան «Դուխովնիի Սկրիպի» թիմին, «Բրեյն-ռինգ»-ում՝ հաղթեց մոսկովյան «Գամբլեր» թիմը, «Էրուդիտ-Սեկստետ»-ում՝ ուժեղագույնը թիմը «Գազմյաս» էր, երկրորդ ու երրորդ տեղում էին հայաստանյան «ՆՈՒԻԽ» եւ «Հայաստանը» , իսկ «Քո խաղը» մրցաշարում՝ Մոսկվան ներկայացնող Անտոն Չերնինը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել ու շնորհավորել է հաղթող ճանաչված թիմերին եւ նրանց հանձնել նախատեսված մրցանակները: Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին մասնակցեց 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանել էին Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժեւսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիեւից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից:

Մրցաշարի ավարտին կրթության նախարարը հավաքավածներին հայտնեց, որ 15 տարվա ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայ գիտակը կխաղա Մոսկվայի էլիտար ակումբում: Ելենա Պոտանինայի թիմում Հայաստանի կներկայացնի Հայկ Ղազազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ