News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները համապատասխանում են ազգային օրենսդրությանը, ճանաչված միջազգային սկզբունքներին, ազատ, թափանցիկ լեգիտիմ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման կազմակերպման նորմերին: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աբխազիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ ընտրություններին աբխազական դիտորդական առաքելության անդամ Լեւոն Գալուստյանը:

«Մենք նշել ենք Ազգային ժողովի ընտրությունների բարձր կազմակերպվածությունը: Ընտրությունների օրը ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է եղել, առանց միջադեպերի, չեն արձանագրվել զգալի խախտումներ ոչ ընտրողների գրանցման, ոչ քվեարկության կազմակերպման, ձայների հաշվարկման եւ արձանագրությունների ԿԸՀ տեղափոխման գործընթացներում»,-ասել է Գալուստյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ եւ արդար, դրանք համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին եւ կարող են գնահատվել հերթական քայլը ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ