News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հնդկաստանի շունչը Հայաստանում» հայ-հնդկական գործարար համաժողովը եւ ցուցահանդեսը աննախադեպ են, քանի որ այն հնդիկ գործարարները Հայաստան են ժամանել ոչ թե ապրանք վաճառելու, այլ գործընկերներ գտնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողներին ասաց «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը։

«30-ից ավելի գործարարներ են մասնակցում ծրագրի շրջանակներում եւ ներկայացնում են թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, մետաղագործության, ոսկերչության, սննդամթերքի արտադրության եւ կահույքագործության ոլորտները։  Հնդիկ գործարարները բավականին մեծ ներդրումներ են իրականացնում Հայաստանում, նրանք նույնիսկ մաքսազերծում են ներկրված ապրանքը»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահը նշեց, որ ցուցահանդեսից առաջ տեղի է ունեցել Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողով, որին հաջորդել է ցուցահանդես վաճառքը։

«Ցուցահանդեսին ներկայացված են գործարանային ապրանքներ, որոնք հենց արտադրողն է ներկայացնում։ Սպառողները շատ գոհ են այս տարվա ցուցահանդեսից եւ հիմնականում վաճառվում են համեմունքներ, սնդամթերք, հագուստ եւ հուշանվերներ»,-ասաց նա։

Մարիամ Մանուկյանը նաեւ նշեց, որ ապրիլի 30-ից մայիսի 10-ը տեղի ունեցող ցուցահանդեսին ներկայացված են կենդանիներ՝ օձեր, թութակներ եւ կապիկներ։ Ցուցահանդեսն ուղեկցվում է կենդանի երգ-երաժշտությամբ եւ պարերով։

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենալու նաեւ Գյումրիում եւ Լեռնային Ղարաբաղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ