News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մամուլը, իր սահմանափակումներով հանդերձ, ազատ է, պարզապես ասելիք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա Հայաստանում մամուլի ազատությունը բաժանեց մի քանի փուլերի: Այսպես՝ 1990-1994թթ, որը բնորոշեց որպես լավագույն տարիները, երբ կային տարբեր տեսակի թերթեր, մեծ ոգեւորություն, թեեւ ընդամենը մի քանի հեռուստալիք էր: 2-րդ փուլում՝ 1994թ-ից հետո հետընթաց ապրեցին լրատվամիջոցները, ՀՅԴ-ի լրատվամիջոցները քաղաքական նպատակներով ջարդուփշուր արեցին, արդեն 1997-1998թթ-ից հետո լավացավ վիճակը լրատվամիջոցների գործունեության ոլորտում, ինչը տեւեց մինչեւ 2002թ:

Հաջորդ փուլը՝ 2002-2010թթ, երբ փակվեցին «Ա1պլյուսը», «Նոյան տապանը», դրանից հետո եւ այժմ էլ բազմազանություն կա մեդիա դաշտում:

«Հեռուստալիքները վերահսկողության տակ են, կա քաղաքական վերահսկողություն, հանձնաժողովի կողմից եւս վերահսկողության են ենթարկվում, խախտվում է օրենքը, քանի որ այսօր ստվերային կարգով կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները ունեն հեռուստաընկերություն: Ինչ վերաբերում է տպագիր, էլեկտրոնային լրատվամիջոցներին, ապա չի կարելի ասել, որ կա գրաքննություն: Գուցե Հայաստանի շուկան է պատճառը, որ տարբեր կլանային ուժերի են սպասարկում, գուցե հարմարվողականությունն է պատճառը, բայց ընդհանուր գորշություն կա, չկա լուրջ քննադատություն, բամբասանք, քծնանք, հայհոյանք է, այն, ինչ քաղաքական դաշտում է, նույնն էլ լրատվամիջոցներում է»,-ասաց իրավապաշտպանը: Նա շեշտեց, որ իր սահմանափակումներով հանդերձ՝ մամուլի ազատությունը կա, պարզապես ասելիք չկա, բայց դա հասարակության խնդիրն է, այսինքն՝ ասելիքի խնդիր ունենք, ոչ թե այն տեղ հասցնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ