ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները կայացել են միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուլղարիայից ժամանած դիտորդ, Հայրենասիրական կուսակցության առաջնորդ Պավել Չերնովը:
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքում ապահովվել է թափանցիկ, ազատ ընտրություն, ինչն ապացուցում է երկրում ժողովրդավարական իրավիճակը: «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ երկիրը զարգանում է ժողովրդավարական պահանջներին համապատասխան, որ ԼՂՀ-ն ժողովրդավարական երկիր է Կովկասում»,-ասել է Չերնովը:
Նա նաեւ ընդգծել է, որ ընտրությունների օրն չեն արձանագրվել խախտումներ, ամեն ինչ հանգիստ է ընթացել:
«Միակ դիտողությունն այն էր, որ որոշ ընտրատեղամասեր գտնվում էին շենքերի երկրորդ հարկում, ինչը զգալիորեն բարդացրել էր տարեցների եւ սահմանափակ հնարավորություններով անձանց ընտրությունը»,-ամփոփել է Չերնովը: