News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական կողմն անհրաժեշտ է համարում ակտիվորեն համագործակցել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների մասին տվյալների փոխանակության հարցում: Այս մասին հայտարարեց Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովին առընկեր Աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բեերի վերջին հայտարարությունը:

«Մենք միշտ խոսել ենք անհետ կորածների մասին տվյալների փոխանակման անհրաժեշտության մասին, եւ կրկին հայտարարում ենք այդ մարդասիրական խնդրի կարեւորության մասին»,- ընդգծեց Արմեն Կապրիելյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ակտիվորեն այդ հարցը բարձրացնում է դեռեւս 2008 թվականից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բեերը Վիեննայում Մշտական խորհրդի նիստի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հստակ միջոցներ ձեռնարկել տվյալների փոխանակման եւ Մինսկի խմբի համանախագահների այլ առաջարկությունների դիտարկման ուղղությամբ, որոնք նախատեսված են կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման եւ շփումների ընդլայնման համար:

Միաժամանակ, ադրբեջանական կողմը չի ընդունում անհետ կորածների որոնման եւ նրանց մասին տվյալների փոխանակման ուղղությամբ համագործակցություն սկսելու՝ հայկական կողմի կոչերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ