News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից ԼՂՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ ժամանած լրագրողների հետ, ովքեր մինչ նախարարի հետ հանդիպումը այցելել էին ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանության բանակի կազմավորման պատմությունը, նրա առջև ծառացած հիմնական խնդիրները և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացին, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությանն ու բանակի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերին:

  Հանդիպման վերջում լրագրողները շնորհակալություն են հայտնել բանակի հրամանատարին ջերմ ընդունելության և առաջնագիծ իրենց այցելությունը կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ