News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատարի Ալհոր քաղաքում անցյալ հանգստյան օրերին Աֆղանստանի պաշտոնյաների, քաղաքացիական ակտիվիստների եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական բանակցություններ են կայացել։ Բանակցություններն ընթացել են փակ դռների հետեւում, սակայն կողմերը դա համարում են խաղաղ գործընթացի մեկնարկ։

«Նման շփումները տարբեր քաղաքական ուժերի դիրքերն ավելի մոտ են դարձնում»,- The Wall Street Journal –ին հայտնել է թալիբների պատվիրակության ղեկավար Շեր Մուհամմեդ Աբաս Սթանիքզայը։

«Թալիբները հայտարարում են, որ հանդիպումներին պետք է ներկա լինեն տարբեր քաղաքական ուժեր։ Դա աննախադեպ է»,- հայտարարել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ։ Բանակցություններին մասնակցել են «Թալիբան» շարժման 8 ներկայացուցիչ, որոնք նախկինում երկրի թալիբ կառավարության անդամներն էին եւ ներկայացնում էին «Հիզբ ալ Իսլամի» իսլամիստական խումբը։ Աֆղանստանի պաշտոնական իշխանությունները ուղարկել էին իրենց ոչ պաշտոնական ներկայացուցիչներին։ Օրինակ՝ նախագահ Աշրաֆ Ղանիին ներկայացնում էր նրա հորեղբայր Քայոմ Կոչային, գրում է  Lenta-ն։

Բանակցությունները տարվել են խիստ գաղտնիության պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ