News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախկին նախագահ Նիկոլայ Ստատկեւիչի ազատազրկման պայմանները խստացրել են։ Դատական  նիստի ժամանակ որոշում է կայացվել նրան մինչեւ ազատազրկման ժամկետի ավարտը (1 տարի, 7 ամիս)պահել բանտային ռեժիմում, գրում է Բելապան գործակալությունը։

Քաղաքական գործչին մեղադրում են գաղութի ներքին կարգուկանոնի խախտման եւ ղեկավարության պահանջներին չենթարկվելու մեջ։

58-ամյա Ստատկեւիչը 2010թ. Բելառուսում նախագահական ընտրությունների միակ թեկնածուն էր, որը մինչ օրս ազատազրկման մեջ է գտնվում։ 2011թ. նախագահական ընտրությունների օրը անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ են ճանաչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ