News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում այս հանգստյան օրերին կայացել է ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ցուցադրությունը, որի ավարտին ռեժիսորը պատմել է, թե ինչպես է իր գլխում ծագել նման ֆիլմ նկարահանելու գաղափարը, հաղորդում է Mainz Allgemeine Zeitung պարբերականը։ 

Երբ Ֆաթիհ Աքինը Համբուրգի դպրոցի բակում առաջին անգամ լսեց Հայոց ցեղասպանության մասին, նա չէր էլ մտածում, որ 20 տարի անց նա այդ մասին ֆիլմ է նկարահանելու։ Թե ինչպես Աքինը կայացրեց այդ որոշումը եւ նկարահանեց «Սպի» ֆիլմը, ռեժիսորը պատմել է ֆիլմի ցուցադրության ավարտին, գրում է պարբերականը։

«Երբ ես ծնողներիս առաջին անգամ հարցրի Ցեղասպանության մասին, նրանք խուճապահար եւ վախեցած արձագանք տվեցին։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ինչ-որ բան մութ է այդ հարցում»,- մեջբերում է թերթը Աքինի հայտարարությունը։

Այդ պատճառով նա սկսեց ցեղասպանության մասին տեղեկություններ հավաքել եւ կարդալ ձեռքն ընկնող հնարավոր նյութերը։ Դրա շնորհիվ նա շուտով հասկացավ, որ իր հարազատները եւ թուրքական կառավարությունը Ցեղասպանության հարցում սխալ ճանապարհի վրա են, եւ որ Օսմանյան կայսրությունն իրոք 1915-1916թթ. 1.5 մլն հայ է սպանել։

Հայոց ցեղասպանության թեմային էր վերաբերում նաեւ Ֆրանց Վերֆելի Մուսա Լեռան 40 օրը վեպը, որը սակայն Աքինը հրաժարվում է էկրանավորել։ Չնայած այն հանգամանքին, որ Աքինը գտնում էր, որ այդ գիրքը իր կյանքում կարդացած գրքերից լավագույնն է, այդուհանդերձ հրաժարվեց էկրանավորել այն, շարունակում է Mainz Allgemeine Zeitung-ը։

«Այդ գիրքը Թուրքիայում կարմիր գլխաշորի պես վառ բան է»,- հիմնավորում է Աքինը իր մերժում,- Մուսա լեռը չէր կարող Թուրքիայում էկրան բարձրանալ։ Ես պետք է ինչ-որ նոր բան մտածեի, որը ցեղասպանությունը համառորեն ժխտողներին նոր «մեսիջ» կհղեր։

Եվ իրոք։ «Սպին»  ցուցադրվեց Թուրքիայում, ինչի պատճառը վստահաբար այն էր, որ ֆիլմում ցեղասպանություն բառը ոչ մի տեղ չէր հանդիպում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ թուրքերը միայն բացասական կողմից չեն ներկայացվում։ Քիչ կարեւոր չէր նաեւ ֆիլմի դասական արկածային սյուժեն. հայրը որոնում է իր կորած դստերը։ «Այդ պատճառով «Սպին» չի կարող ոչ մի կերպ քաղաքական առումով շահարկվել»,- նշում է Աքինը, որը, սակայն նշում է, ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո որ իր կարգավիճակը Թուրքիայում այդուհանդերձ փոխվել է. «Առաջ, երբ ես Ստամբուլով քայլում էի, միշտ զգում էի, որ սիրով եմ շրջապատված։ Ինձ ամեն անկյունում հյուրասիրում էին, իսկ այսօր ես չեմ կարող ազատ տեղաշարժվել այնտեղ՝ առանց իմ հասցեին  դավաճանության մեղադրանքներ լսելու»։

Աքինի կարծիքով՝ այն, որ թուրքերի մեծ մասն այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սերտորեն կապված է 1923թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրման միֆի եւ թուրք ինքնության ձեւավորման հետ։ «Այն, որ թուրքական պետականության հիմնադրման հիմքում նման արյունալի իրադարձություններ են ընկած, թուրքերից շատերը պարզապես պատրաստ չեն ընկալել»,- եզրափակել է Աքինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ