News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին ազատ արձակելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը րոպեներ առաջ մուտք արվեց Գլխավոր դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ րոպեներ առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը 37 պատգամավորի ստորագրությամբ միջնորդությունը մուտք արեց գլխավոր դատախազություն: Պատգամավորները պահանջում են Գոհար Ենոքյանին ազատել կալանքից, դրան կցված է նաեւ տեղեկանք ԲՀԿ անդամի առողջական վիճակի մասին: Ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են Հատուկ քննչական ծառայությունում տեւական ժամանակ քնվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Յուվեցի Կարոյի անունը: Երեկ Գոհար Ենոքյանին է այցելել Նաիրա Զոհրաբյանը, ով մտահոգություն է հայտնել նրա առողջական վիճակի մասին:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ