News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում մայիսի 5-ին սկսվել է արտասահմանում աշխատող քաղաքացիների հարկատվության մասին օրինագծի քննարկումը։ «Եկամտահարկի  մասին օրենքում» համապատասխան փոփոխությունները ներկայացրել է Կառավարությունը։

Օրինագծի համաձայն՝ արտասահմանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների համար առաջարկվում է 13 տոկոս եկամտահարկ սահմանել (Հայաստանում ներկայում 24.4-36 տոկոս է)։ Ինչպես ասված է օրինագծերի փաթեթի գրավոր հիմնավորման մեջ, արդյունքում բյուջեն արտասահմանից լրացուցիչ եկամուտներ կստանա։ Բացի այդ, իջեցված հարկը չի խախտի երկրի ներսում աշխատաշուկայի մրցունակությունը, քանի որ չի տարածվի Հայաստանում աշխատանքային գործունեության վրա։

Ինչպես պարզաբանեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, արտասահմանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիները այսպես թե այնպես, համապատասխան հարկ են մուծում ընդունող երկրում։ Տարբերությունը միայն այն է, որ հիմա այդ մուծումները կգնան Հայաստանի բյուջե։ Նա, սակայն, չպարզաբանեց, թե արտասահմանյան երկրները (Ռուսաստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ եւ այլն) ինչպես են համաձայնվելու կիսվել իրենց եկամուտներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ