News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է հաշտվել իր մասնակցությամբ ողբերգական ավտովթարից տուժած կողմի՝ Հակոբյաների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց դերասանը՝ անդրադառնալով մեղադրողի եւ պաշտպանի՝ դատարան բերված բողոքներին:

«Վերջին պահին էլ ես առաջարկում եմ հաշտություն, եթե չեք ուզում, Աստված ձեզ հետ։ Ինձ համար կարևոր է, որ տուժողների ներկայացուցիչների հետ զրուցենք, իսկ այսօր մենք դարձել ենք թշնամիներ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ իր համար կարեւոր չէ, թե քանի տարի կդատապարտեն, կարեւորն այն է, որ իրենք հաշտվեն։

Նա հերքեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն հայտարարությունը, թե «Էրեբունի» բժշկական կենտրոնից դեռևս չապաքինված ամբաստանյալը անհետացել է քննիչի տեսադաշտից և փորձ է արել երկրից հեռանալու. «Վիրահատության երկրորդ օրը դուրս եմ եկել կոմայից: Իմ ներկայությամբ գլխավոր բժշկի գլխավորությամբ որոշում կայացրին ինձ տեղափոխել հիվանդասենյակ, որտեղ կարող էի բուժումս շարունակել։ Սակայն, հաշվի առնելով լարված իրավիճակը, նաեւ այն, որ բոլորը ցանկանում էին ինձ տեսնել, ասացին, որ ավելի լավ է՝ մնամ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մարդիկ մուտք գործելու իրավունք չունեն։ Մեկ շաբաթ մնացի այնտեղ և դուրս գրվեցի։ Դուրս եմ գրվել կիրակի օրը և ինձ ասել են, որ կարող եմ բուժումը շարունակել հիվանդասենյակում, կամ տանը։ Ես մտածեցի, որ ավելի լավ է դուրս գրվեմ և տանը՝ հարազատների միջավայրում բուժվեմ, բացի դրանից՝ մտածել եմ, որ տնից ավելի հեշտ կլինի կապվել տուժողների հարազատների հետ»:

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, թե իր քույրը հրաժարվել է քննիչին տեղեկություն տալ իր գտնվելու վայրի վերաբերյալ՝ նշելով, որ քույրն առաջին իսկ օրվանից ասել է իր գտնվելու վայրի մասին, սակայն հայտնել է, որ ինքն ի վիճակի չէ ցուցմունք տալ։

Խոսելով Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալուց հրաժարվելու մասին՝ դերասանն ասաց, որ ինքը հարժարվել է միայն տուժող կողմի պաշտպանի վարձատրության համար վճարելուց։

Դերասանն անդրադարձավ նաեւ նրան, որ տուժող կողմը ցանկանում է վերանայել պատժաչափը՝ 5-ից դարձնելով 6 տարի:

 «5 տարին ուրեմն ինձ չի ուղղելու, այդ 6 տարին պետք  է ուղղի՞։ Ի՞նչ եք մտածում այդ մասին, կալանավորների մոտ մարդիկ հանցագործներ են դառնում։ Ձեր պահանջը, որ 6 տարի դատապարտեն, որ ես ուղղվեմ, կարդացել եմ նաև կալանավորների մոտ, որոնք հռհռում էին։ Այս ամենը թատրոն է»,-ասաց դերասանը։

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց, որ Տաթեւիկ Հակոբյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, որպեսզի պարզեն նրա բուժման տեւողությունը եւ գումարի չափը։ Տաթեւիկի մայրը՝ Նաիրա Հայրապետյանն իր հերթին դատարանին խնդրեց հարցին արագ լուծում տալ, քանի որ դստերը շտապ բուժում է հարկավոր։

Վարդան Պետրոսյանը դիմեց Նաիրա Հայրապետյանին՝ ասելով, որ ավելի լավ է՝ հաշտվեն, եւ Տաթեւիկի բուժումն էլ անտեղի չձգձգվի։

«Դուք կին եք, փաստերին երկրորդական եք նայում, եւ ինձ կարող եք հասկանալ։ Չեմ կարող ասել, թե որքան եմ սգում եւ կիսում Ձեր վիշտը։ Առաջարկում եմ այդ պայմանագիրը, որպեսզի հասկանաք, որ իմ խոսքերն օդում չեն հնչում, եկեք հաշտվենք»,-ասաց դերասանը։

Նշենք, որ Նիկոլայ Բաղդաարյանը ներկայացրեց պայմանագիրը, որով բուժման ծախսերը Վարդան Պետրոսյանը պարտավորվում էր վճարել։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ