News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Reuters գործակալության Բրյուսելի թղթակից Ռոբին Էբոթի հրապարակած հոդվածը։

Եվրամիությունը եկող տարվանից կիրականացնի Ուկրաինայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը՝ չնայած երկարաձգման նպատակով Ռուսաստանի գործադրած ճնշմանը։ Այս մասին ասված է մայիսին Ռիգայում կայանալիք արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար նախապատրաստված հայտարարության մեջ։

Համատեղ հռչակագրում, որը հավանաբար առաջ կբերի Մոսկվայի անհաշտությունը, համաձայնագրի իրականացման ամսաթիվ է նշված 2016թ. հունվարի 1-ը, քանի որ Ռուսաստանը ձգտում է հակազդել Ուկրաինայի ինտեգրման գործում եվրոպական ջանքերին։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ գործարքը հետաձգվի գոնե մեկ տարով, սակայն ԵՄ-ն պնդում է, որ հետագա ձգձգումներ լինել չեն կարող։ Թեպետ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ռուսաստանի անհանգստությունները, Ուկրաինայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի իրականացումը առաջիկա տարիներին լինելու է ԵՄ հիմնական առաջնայնությունը»,- ասված է նախագծում։

Սակայն Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից բացի, մայիսի 21-22-ը կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին եւ Մոլդովային քիչ բան կարող է առաջարկել այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրների կառավարությունները նվազեցրել են իրենց հավակնությունները՝ վախենալով առավել հրահրել Կրեմլին։

Անցյալ տարի Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եւ ցանկանում են միանալ նրան։  Սակայն նախագծում ոչ մի հիշատակում չկա նրանց ձգտումների մասին։ Դրա փոխարեն այնտեղ խոսվում է, որ ո՛չ Վրաստանի, ո՛չ Մոլդովայի համար անհապաղ կարգով առանց վիզա ԵՄ մուտքի ռեժիմ չի սահմանվի, ինչպես որ մտածում էին Թբիլիսին եւ Կիեւը, եւ որ նրանք պետք է բարեփոխումներ անցկացնեն, որպեսզի նրանց հետ վարվեն այնպես, ինչպես Մոլդովայի հետ։

Սառը տոնը հեռու է 2013թ. Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» վերջին գագաթնաժողովի հավակնություններից, երբ ԵՄ-ն ձգտում էր աջակցել Ռուսաստանից 6 նախկին խորհրդային երկրների անջատմանը։

Հիմա Բրյուսելը կարծես թե ընդունում է, որ Հայաստանը ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա այն բանից հետո, երբ այդ երկիրը 2013թ. որոշեց միանալ իր նախկին խորհրդային տիրոջ եւ ներկայիս խոշոր օտարերկրյա ներդրողի՝ Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը։ «ԵՄ-ն եւ նրա ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել երկկողմ հարաբերությունները»,- ասված է նախագծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ