News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջերի հարկային եկամուտները, կազմելով գրեթե 232.5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճել են 3.8%-ով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկերի առումով աճն ավելի պակաս է եղել՝ ընդամենը 1.7%: Դա կանխորոշել է հաշվետու եռամսյակի ցածր բազան:

Նաեւ այլ նրբություն կա: Հաշվետու եռամսյակում հարկային կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված, այսպես կոչված, կուտակային կենսաթոշակների «սոցիալական վճարների» ի հայտ գալու հետ, որոնց գծով պետբյուջե գրեթե 2.2 մլրդ դրամ է մուտքագրվել:

Ճշգրիտ հաշվարկների համար հարկերի ընդհանուր գումարից դուրս բերենք նշված «սոցիալական վճարները»: Այդ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների աճը կրճատվում է մինչեւ 2.9%-ի՝ նշված 3.8%-ի փոխարեն: Հայաստանի համար՝ իր ԱԱՀ-ի եւ հարկերի ցածր հարաբերակցությամբ եւ տնտեսությունում զգալի ստվերով, այդպիսի աճը կարելի է բավական համեստ համարել:

Կարելի է հաշվարկել պետական գանձարանի հարկային եկամուտների ընդհանուր դինամիկայի վրա առանձին հարկատեսակների ազդեցությունը: Եվ այսպես, եկամտահարկը հարկային եկամուտների աճին նպաստել է 2.5%-ով, մաքսատուրքը՝ 2.0%-ով, ակցիզային հարկը՝ 0.7%-ով, իսկ ԱԱՀ-ն՝ 0.3%-ով: Մյուս հարկատեսակների գծով ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն է գրանցվել:

Հայաստանի բյուջեի եկամուտների կարեւորագույն աղբյուր է ԱԱՀ-ն, որի մասնաբաժինը հարկերի ընդհանուր գումարում ավանդաբար բարձր է (հաշվետու եռամսյակում՝ գրեթե 42%): Ընթացիկ տարվա հունվարին եւ փետրվարին ԱԱՀ-ի հավաքագրումը տարեկան կտրվածքով կրճատվել է, համապատասխանաբար, 4.4 եւ 5.5%-ով: Իսկ մարտին երկնիշ աճ է արձանագրվել՝ 13.1%: Սակայն նույն ամսում այդ հարկատեսակի բացարձակ գումարը հունվար ցուցանիշին զիջել է 5.8 մլրդ դրամով:

Այս պարադոքսը բացատրվում է օրացուցային տարվա ամիսներին ԱԱՀ-ի հավաքագրումների միտումներով: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ ավելի վաղ, առաջին եռամսյակում ԱԱՀ-ի հավաքագրումների ամենաբարձր մակարդակը գրանցվել է հունվարին: Օրինակ՝ անցյալ տարվա փետրվարին ԱԱՀ-ի գումարը, հունվարի համեմատ, կազմել է 91.1%, իսկ մարտին՝ ընդամենը 83.5%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ