News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով «Մուրճ» գործով էլեկտրոնային տեսքով ներկայացրած փաստաթղթերի մի մասը դատարանը կեղծված է ճանաչել։ Նման որոշում է կայացրել հատուկ ծանր հանցագործությունների Անատոլիայի 4-րդ դատարանը։

Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 11-րդ ու 17-րդ սկավառակների վկայությունները, որոնք գործի վերանայման փուլում ներկայացրել էին  լրագրողները, վերջնականապես կեղծված են ճանաչվել։ «Լուրջ կասկածներ կան, որ էլեկտրոնային տեսքով ներկայացված մյուս ապացույցները, որոնք հիմք են ծառայել դատավճիռ կայացնելու համար, նույնպես կեղծ են եղել»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Մեծ հնչեղություն ստացած «Մուրճ» դատական գործընթացը սկսվել էր 2012թ. սեպտեմբերին։ Գործով անցնում է 365 մարդ, որոնցից 250-ը ձերբակալված էին։ Դատավարության արդյունքում նրանցից 330-ին մեղավոր էին ճանաչել, գրում է ՏԱՍՍ-ը։

Իսկ 2014թ. հունիսին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ գործընթացի ընթացքում խախտվել են ֆիգուրանտների քաղաքացիական իրավունքները։ Քանի որ Սահմանադրական դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման, գործը ուղարկվել էր վերանայման, որի արդյունքում այս տարվա մարտին մեղավոր ճանաչված բոլոր ֆիգուրանտները ազատ էին արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ