News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաձայնեք, որ հաճախ մենք ծրագրում ենք որեւէ բան անել եւ ամեն ինչ «հետո»-ի ենք թողում: Ծանո՞թ արտահայտություն է. ահա, երկուշաբթիից սկսեմ: Սակայն երկուշաբթին անցնում է, իսկ հետո՝ եւս մեկը… իսկ գործերն այդպես էլ տեղից չեն շարժվում:

Իսկ ահա Միչիգանի եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները պնդում են, որ շատ դյուրին է սկսել ինչ-որ բան անել: Պարզվում է՝ հարկավոր է որեւէ բան ծրագրել ոչ թե տարիների, այլ օրերի քանակությամբ:

Հետազոտողների տեսությունը հաստատվել է գիտափորձերի ընթացքում: Առաջին փուլում փորձին մասնակցել են 162 կամավորներ, երկրորդում՝ 1.100-ը:

Ըստ Informing-ի, առաջին փուլում փորձի մասնակիցները նշել են, թե քանի օր, ամիս կամ տարի է մնացել նրանց ենթադրյալ հարսանիքին: Երկրորդ փուլում հարկավոր էր պատասխանել հարցին, թե երբ է հարկավոր տնտեսել՝ գումար հավաքելով քոլեջի կամ թոշակի համար. 18 տարի, թե՞ 6.570 օր անց:

Նրանք, ովքեր ծրագրերը կազմել են օրերով, ավելի արդյունավետ են ծրագրել իրենց ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ