News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան թաղամասում կենտրոնական ջեռուցման նախագիծը բաժանորդների լուրջ պակաս ունի։ Այս մասին մայիսի 6-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեկնաբանելով «ԱրմՌոսԿոնԳեներացիա» ՓԲԸ-ի համար թողարկային էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը։ Նազարյանը նշել է, որ 2009թ. երբ ընկերությունը շահագործման  հանձնեց կոգեներացիոն տեղակայանքը, ասվում էր, որ դրան կմիանա  3500 բաժանորդ այն ժամանակ, երբ այդ պահին նրանց քանակը չէր գերազանցում 440-ը։

«Մենք առանց դրա էլ ձեզ համար ապահովել ենք լավ սակագներ եւ պայմաններ շուկայում։ Սակայն դուք անհրաժեշտ ջանքեր չգործադրեցիք, որպեսզի նոր բաժանորդներ գրավեք»,- ասաց Նազարյանը։ Այսօրվա որոշմամբ ընկերությանը առավել պակաս շահավետ պայմաններ են առաջարկվել։ Նոյեմբերի 1-ից մարտի 31-ը ընկերության սակագինը հավասար կլինի Հրազդան ՀԷԿ-ի սակագներին, իսկ ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ը՝ Երեւան ՀԷԿ-ի սակագներին։

Իր դիմումում ընկերությունը խնդրել էր մեկ կՎտ/ժ-ի դիմաց 59.693 դրամ։ Այսուհանդերձ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը կկազմի 36.925 եւ 18.133 դրամ համապատասխանաբար տարվա սառը եւ տաք եղանակների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ