News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Al Jazeera» հեռուստաալիքը հայկական հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման մասին զրուցել է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանի հետ:

Պատասխանելով հարցին, թե Թուրքիան ինչ կկորցնի կամ կշահի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա ասել է, որ Թուրքիան ոչինչ չի կորցնի: «Այն կդառնա մի երկիր, որն ընդունել է իր մութ անցյալը: Արդարություն եւ զարգացում կուսակցության տեսակետն այդ հարցում այսպիսին է. դա կարող էր տեղի ունենալ այլ երկրների պատմության մեջ, բայց ոչ երբեք մեր պատմության: Կառավարության կարծիքով, թուրքերի նախնիները երբեք ցեղասպանություն չէին կարող իրագործել, իսկ այլ երկրներն իրականացրել են: Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, տեղավորվում է ցեղասպանության բնորոշման տրամաբանությունում: Այն, որ 1915 թվականը ցեղասպանություն չի բնորոշվում, չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունեցել: Իրականում ոչ ոք թուրքերին կամ Թուրքիային չի մեղադրում, պետությունն ինքն է այդպիսի տեսակետ հայտնում: Ամեն դեպքում, այն ժամանակվա կառավարությունը՝ «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության գլխավորությամբ, ծրագրել եւ իրականացրել է ցեղասպանությունը: Մենք դա ենք ասում: Դա այն ժամանակ ընթացող պատերազմի հետեւանք չէր, ինչպես կառավարությունն է պնդում: Դա ծրագրված էր»,- ասել է նա:

Դանզիկյանը հավելել է, որ այդ իրադարձությունների ճանաչումը Թուրքիային կփոխադրի մեկ այլ՝ աշխարհի երկրների բարձրագույն լիգա: «Թուրքիան պետք է դադարի այդ հարցը դիտարկել որպես պետությանը, կրոնին եւ ժողովրդին հասցված վիրավորանք»,- նշել է «Ակոս»-ի խմբագիրը՝ հավելելով, որ ժխտողական քաղաքականության խորը արմատավորումը երբեք չի փոխվել, նույնիսկ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության տարիներին, որն իր գաղափարախոսությամբ շատ է տարբերվում մյուսներից եւ որը պայքարել է «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության գաղափարախոսության ժառանգների դեմ:

Հարցին՝ ինչպե՞ս է Հայոց ցեղասպանության թեման ազդում Թուրքիայի հայերի վրա, նա պատասխանել է, որ հայերի մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում այդ հարցով՝ մտածելով, որ որոշակի դրական քայլեր գոյություն ունեն եւ պետության հետ վիճելու պատճառ չկա: Իսկ հայերի մի մասը կարծում է, որ քանի դեռ ժխտողականությունը շարունակվում է, իրենք չեն կարող հանգիստ ապրել:

Ինչ վերաբերում է վերջին երկու տարիներին կառավարական մակարդակով ցավակցություններ հղելուն, Էդվարդ Դանզիկյանը կարծում է, որ դա դրական երեւույթ է: «Ամեն դեպքում, եթե ծանոթանաք ուղերձների բովանդակությանը, կտեսնեք, որ թուրքական կառավարությունը ցանկանում է, որպեսզի 1915 թվականի իրադարձությունները հիշեն այնպես, ինչպես այն իրենք են բնորոշում»,- նշել է պարբերականի գլխավոր խմբագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ