News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթեցողի ուշադրությանն է ներկայացնում հնդիկ լրագրող Ջագդիշ Սինգհի՝ Ամերիկայի հրեական «The Jewish Press» պարբերականում հրապարակված հոդվածը:

Ես հիանում եմ Ֆրանցիսկոս Պապով: Նա ոչ միայն հոգեւոր կամ կրոնավոր է: Նա քաջ է եւ չի մտածում, որ հարկավոր է խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց: Պապը հայերի զանգվածային սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն կոչեց:

Հատկանշական է, որ 2011 թվականին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առիթով այն ժամանակվա Քենթըրբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը նույնպես խոսեց Հոլոքոստի ժամանակ հրեա ժողովրդի դեմ իրականացված վայրագությունները հիշելու անհրաժեշտության մասին, եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Նա ընդգծեց նաեւ այլ ցեղասպանությունների զոհերին հիշելու անհրաժեշտությունը:

Ուրախալի է իմանալ, որ ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Զարմանում եմ, թե ինչու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ժողովրդավարական աշխարհի մի շարք այլ առաջնորդներ մինչեւ հիմա խուսափում հայերի սպանդը ցեղասպանություն կոչելուց: Հիմա ժամանակն է, որպեսզի ամերիկյան նախագահը պահպանի իր համոզմունքներում համարձակությունը, ասի ճշմարտությունն ու գործի ամերիկյան ոգով, որը դեմ է հանդես գալիս աշխարհում ցանկացած անարդարության դեմ:

Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն լիբերալ առաջադիմական ուժերը նույնպես պետք է պնդեն իրենց դիրքորոշումը եւ հաղթեն իրենց կառավարությանը, որպեսզի այն ճանաչի Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ առաջ շարժվի: Նրանք պետք է որպես հերոսներ գործեն եւ դատապարտեն մարդկության դեմ իրականացված ցանկացած հանցագործություն: Նրանց դաժան պայքար է սպասվում:

Մերձավոր Արեւելքի մի հետազոտող նշել է, որ 2002 թվականին Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո, Էրդողանի կառավարման տարիներին, կրոնը դադարեց անձնական կյանքի մաս կազմել: Այն հիմա միջամտում է կրթության, ամուսնության ոլորտներին եւ նույնիսկ սննդի, հագուստի եւ այլ հարցերի: Արդյո՞ք Թուրքիայի առաջադեմ ուժերը կհաղթահարեն պահպանողականության տարբեր արտահայտությունների աճող ազդեցությունը եւ կհասնեն նրան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը գերակայի իրենց երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ