News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, դա խայտառակություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԽ անդամների փաստաբան Հայկ Գրիգորյանը:

Նա չի բացառում, որ առաջիկայում գործը կկարճեն: Փաստաբանները պատրաստվում են հաջորդ շաբաթ կամ նախաքննության մարմինին, կամ դատախազությանը գործը կարճելու միջնորդություն ներկայացնել: Փաստաբանն ասաց, որ ՀԽ անդամների ազատ արձակվելը ճնշումների արդյունքն է: «Դա աշխատանքի արդյունք է, թե փաստաբաննների, թե միջազգային իրավապաշտպանների, թե դիտորդական խմբի: Մեծ դեր են ունեցել նաեւ հասարակական ճնշումները, ակցիաները, լրատվամիջոցների աղմուկը: Իշխանությունները ոչ մի բանով պարտադրված չէին ազատ արձակել, շատ հանգիստ կարող էին պահել, բայց ազատեցին, որովհետեւ ճնշումներ եղան»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

Փաստաբանն ասաց, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ հայտնաբերված առարկաների մեծ մասը սառը զենքեր չեն, գործում, բացի այդ առարկաներից, ուրիշ բան չկա:

Հիշեցնենք, որ ՀԽ անդամներն ազատ են արձակվել մայիսի 4-ին: Այդ առթիվ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ  Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել  2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ստուգման արդյունքում գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ